«Էկոլաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության» հիմնադրամը, Բու լեռնահեծանվային պարկ զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի կարիքների համար հայտարարում է հետևյալ ապրանքների և ծառայությունների գնումների բաց մրցույթ.
Լեռնային հեծանիվների և սաղավարտների ձեռք բերման բաց մրցույթ
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են լրացնել համապատասխան կից ձևաթուղթը (գնանշման հարցում (word, PDF) և վերջիններիս էլեկտրոնային տարբերակները կնքված/ստորագրված ուղարկել boomtbpark@gmail.com էլեկտրոնային հասցեով նամակի թեմայում նշելով «Գնային առաջարկ»։ Գնային առաջարկներն ընդունվում են մինչև 2019թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 23:59-ը։ Մրցույթին մասնակցելու և/կամ ձևաթղթերի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել համապատասխան էլ․ հասցեին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր 9:00-18:00 ժամերին: