Մեր մասին

ԷկոՀաբ հիմնադրամի նպատակն է խթանել ակտիվ քաղաքացիությունը, ժողովրդավարական կառավարումը և կենսակայուն զարգացումը Հայաստանում` գյուղական համայնքների երիտասարդներին վերոնշյալ թեմաների շուրջ իրազեկելու, առկա հնարավորություններին հասանելիություն ապահովելու և հզորացնելու միջոցով: ...

Կարդալ ավելին

ԾՐԱԳՐԵՐ

Կենսակայուն Զարգացում

Մեր դասընթացները հիմնված են կենսակայուն զարգացման սկզբունքների վրա:

Ակտիվ Քաղաքացիություն

Մենք խթանում ենք ակտիվ քաղաքացիությունը և մասնակցայնությունը երիտասարդների շրջանում:

Համայնքային Զարգացում

Մեր ծրագրերի մասնակիցները ստանում են համայնքային նախագծերի իրականացման համար փոքր դրամաշնորհներ և մասնագիտական աջակցություն:

Այլընտրանքային տարածքներ

Մենք նոր կյանք ենք տալիս լքված տարածքներին՝ վերաձևելով դրանք մասնակցային, կենսակայուն, ստեղծագործական ուղիներով:

35+Դասընթացներ

12Դասընթացավարներ

25Մենթորներ

200Շրջանավարտներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրատարակություններ

Շրջակա միջավայրը և քաղաքացիական ներգրավումը (2014)

Այս ձեռնարկում ներկայացվում է կենսակայուն զարգացման գաղափարն ու Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները, կենսակայուն զարգացման մասին ԷկոՀաբի կրթական ծրագիրը, ինչպես նաև օգտակար ռեսուրսներ ինքնակրթության համար:

Theodor-Heuss-Kolleg հրատարակություններ

Այս կայքում հավաքված են Theodor-Heuss-Kolleg կրթական ցանցում ներգրավված ԷկոՀաբի գործընկերների հրատարակությունները ոչ-ֆորմալ կրթությանն առնչվող ամենաբազմազան թեմաներով: Կայքում զետեղված ռեսուրսները հատկապես օգտակար կլինեն դասընթացավարների համար:

Social Entrepreneurhsip Guidebook for CSO (2018)

Այս գրքույկը սեղմ և մատչելի ձևով ներկայացնում է սոցիալական ձեռնարկատիրության սահմանումը, առավելություններն ու թերությունները, հնարավոր բիզնես-մոդելները, ինչպես նաև ռիսկերի կառավարման, ֆինանսավորման և այլ հարցերը: Գրքույկը հասանելի է միայն անգլերենով:

Assessing Civic and Political Participation of Youth in Armenia (2019)

Այս հետազոտությունն ուսումնասիրում է Հայաստանում բնակվող երիտասարդների ընկալումներն այն մասին, թե իրենց ի՛նչ դեր ունեն իրենց համայնքներում և ամբողջ երկրում տեղական ժողովրդավարության և մասնակցային որոշումների կայացման գործընթացներում: