ԷկոՀաբ 2019 ամենամյա հանրային միջոցառում

06/12/2019

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ԷկոՀաբ հիմնադրամի 2019 թվականի ամենամյա հանրային միջոցառումը։

Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Միխայել Յոհաննես Բանցհաֆը և հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այնուհետ ակտիվ քաղաքացիության Re.Action! և սոցիալական ձեռնարկատիրության ProCEED 2019 ծրագրերի մասնակիցները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված 14 համայնքային զարգացման ծրագրերը և 13 սոցիալական ձեռնարկությունները։ Մեր գործընկեր կազմակերպությնները ներկայացնող ժյուրիի անդամները մասնակիցներին հանձնեցին իրենց պատրաստած մրցանակներն ու պարգևները։

Հանրային միջոցառման ժամանակ տեղի ունեցավ Սոցիալական ձեռնարկատիրության տոնավաճառ, որին մասնակցում էին ոչ միայն հիմնադրամի աջակցությամբ ստեղծած ՍՁ-ները, այլև Հայաստանում գործող 20-ից ավել սոցիալական ձեռնարկություններ։


Միջոցառումը հագեցած էր նաև տարբեր թեմաներով քննարկումներով, ինչպես օրինակ՝ երիտասարդների մասնակցության, սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հեռանկարների, դրա իրավական սահմանման և այլ թեմաների շուրջ։