Վանաձորի կիրճն՝ ավելի մաքուր

26/09/2020

Վանաձորի կիրճը քաղաքի բնակչության սիրելի ժամանցի վայրերից է, բայց նաև ամենաաղտոտվածներից մեկն է կենցաղային թափոններով:

Սեպտեմբերի 20-ին ԷկոՀաբ հիմնադրամն ու Վանաձորի համայնքապետարանը կիրճում տեղադրեցին 6 աղբամաններ, որոնցից 3-ը խառը աղբի, իսկ 3-ը՝ վերամշակվող պլաստիկի համար: Տեղադրվեցին նաև 5 ցուցանակներ, որոնք կխրախուսեն կիրճի այցելուներին հոգ տանել բնության մասին և մաքուր պահել տարածքը:

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, «Իմ քայլը» հիմնադրամը և ՏԿԵ նախարարությունը համատեղ Վանաձորի կիրճում նախաձեռնել էին մաքրության շաբաթօրյակ, և կարճ ժամանակի ընթացքում կամավորներն ավելի քան 500 պարկ աղբ էին հավաքել մի քանի առավել աղտոտված կետերից:

  • Աղբամանների և ցուցանակների պատկերազարդման համար շնորհակալ ենք ԷկոՀաբ հիմնադրամի և Բու լեռնահեծանվային պարկի անդամներին:
  • Աղբամանների և ցուցանակների տեղափոխման, տեղադրման ու ամրացման համար, ինչպես նաև կիրճում կանոնավոր աղբահանություն կազմակերպելու պատրաստակամության համար շնորհակալ ենք Վանաձորի համայնքապետարանին:
  • Շնորհակալ ենք «Իմ քայլը» հիմնադրամին, ՏԿԵ նախարարությանը, Վանաձորի համայնքապետարանին և բոլոր կամավորներին՝ կիրճը աղբից մաքրելու համար:
  • Լուսաբանելու համար շնորհակալություն Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերությանը, որի պատրաստած ռեպորտաժը կարող եք դիտել :

Այս ամենը հնարավոր դարձավ նաև ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ, որի շրջանակում դեռևս շարունակելու ենք աշխատանքներ կատարել Փամբակի լեռնաշղթայի կենսաբազմազանության պահպանման համար, կրթական աշխատանքների և ենթակառուցվածքների զարգացման միջոցով: