Այս ձեռնարկում ներկայացվում է կենսակայուն զարգացման գաղափարն ու Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները, կենսակայուն զարգացման մասին ԷկոՀաբի կրթական ծրագիրը, ինչպես նաև օգտակար ռեսուրսներ ինքնակրթության համար:
Այս կայքում հավաքված են Theodor-Heuss-Kolleg կրթական ցանցում ներգրավված ԷկոՀաբի գործընկերների հրատարակությունները ոչ-ֆորմալ կրթությանն առնչվող ամենաբազմազան թեմաներով: Կայքում զետեղված ռեսուրսները հատկապես օգտակար կլինեն դասընթացավարների համար:
Այս գրքույկը սեղմ և մատչելի ձևով ներկայացնում է սոցիալական ձեռնարկատիրության սահմանումը, առավելություններն ու թերությունները, հնարավոր բիզնես-մոդելները, ինչպես նաև ռիսկերի կառավարման, ֆինանսավորման և այլ հարցերը: Գրքույկը հասանելի է միայն անգլերենով:
Այս հետազոտությունն ուսումնասիրում է Հայաստանում բնակվող երիտասարդների ընկալումներն այն մասին, թե իրենց ի՛նչ դեր ունեն իրենց համայնքներում և ամբողջ երկրում տեղական ժողովրդավարության և մասնակցային որոշումների կայացման գործընթացներում:
«Տեղաստեղծում և մասնակցային պլանավորում» ուսուցողական ձեռնարկը ստեղծվել է որպես համապարփակ ուղեցույց նրանց համար, ովքեր ձգտում են հասկանալ և կիրառել մասնակցային մոտեցումները քաղաքային և համայնքային միջավայրերի ձևավորման ու պլանավորման գործում: Տեղաստեղծումն ու մասնակցային պլանավորումը և՛ գիտություն են, և՛ արվեստ: Այս ձեռնարկը ձեզ կտրամադրի անհրաժեշտ գործիքներ, սակայն ձեր ստեղծարարությունը, ոգեշնչումը և նվիրվածությունն են, որ կօգնեն իսկապես ներառական, կենսունակ և կայուն համայնքներ ու քաղաքային միջավայր ստեղծելու: