Ուղեկցեք մարդկանց դեպի Վանաձորի կիրճի թռչունների, բույսերի ու կենդանիների բազմազան աշխարհը. դարձե՛ք զբոսավար:
Վանաձորի կիրճը հարուստ է կենսաբազմազանությամբ, այդ թվում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներով ու թռչնատեսակներով: Այս տարածքը նաև ներառված է Փամբակի կարևոր թռչունների և կենսաբազմազանության գոտում, ունի մի քանի տարբեր լանդշաֆտային գոտիներ՝ լեռնային տափաստաններ, ալպյան և մերձալպյան անտառային մարգագետիններ:
Մենք նպատակ ունենք բարելավել կիրճի ենթակառուցվածքները և այն ավելի հասանելի դարձնել այցելուների համար, սակայն ոչ թե սպառողական մոտեցումով, այլ հոգատարություն ցուցաբերելով տարածքի նկատմամբ:
Այս նպատակով, ի թիվս այլ աշխատանքների, սկսում ենք զբոսավարների վերապատաստման դասընթացներ: Տեսական ու գործնական դասերը նախապատրաստելու են զբոսավարներին կենսաբազմազանության ճանաչողական արշավներ կազմակերպել Վանաձորի կիրճում՝ ներառյալ թռչնադիտման արշավներ, բույսերի հավաք, ծանոթացում սնկերին և այլն:
Ովքեր կարող են դիմել
Կարևոր է, որ դիմորդներն անկեղծորեն սիրեն և հարգեն բնությունն ու կենդանիներին, բաց լինեն՝ սովորելու և իմացություններով կիսվելու համար: Կարևոր է նաև, որ դիմորդները լինեն այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստվում են կիրառել ստացած գիտելիքը՝ աշխատելով որպես զբոսավարներ, կիրճում կազմակերպելով ուսումնական կամ էկոտուրիստական այցելություններ:
Ցանկալի է, որ դիմորդներն ունենան՝
Ժամկետները
Կենսաբազմազանության զբոսավարների պատրաստման դասընթացներն անցկացվելու են հունիսի 5-27-ի ընթացքում, շաբաթ և կիրակի օրերին, Վանաձոր քաղաքին կից գտնվող Բու Այլ Տանը (առանց գիշերակացի): Բոլոր հանդիպումներին մասնակցությունը պարտադիր է:
Հեռանկարներ
ԷկոՀաբը նախատեսում է կազմելու զբոսաշրջային փաթեթներ, որոնց մեջ ներառված են լինելու նաև կենսաբազմազանության դիտարկման արշավները Վանաձորի կիրճում: Այս փաթեթների շրջանակում հավանական է, որ աշխատանքի առաջարկություններ արվեն այս ծրագրի մասնակից զբոսավարներին։
Այլ պայմաններ
Մասնակցությունն անվճար է ընտրված մասնակիցների համար: Ընտրվելու են 10-15 մասնակիցներ, որոնց 50%-ը՝ կանայք:
Դիմելու համար ուղարկեք CV (համառոտ ինքնակենսագրություն), և շուրջ 0.5 էջանոց նամակով բացատրեք Ձեր հետաքրքրությունը ծրագրով ու համապատասխանությունը վերը նկարագրված չափանիշներին: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 20-ը, info@ecohub.am հասցեով:
Ծրագիրն իրականացնում է ԷկոՀաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Կենսաբազմազանության դասընթացներն անցկացնելու են Կենաց Ծառ կազմակերպության մասնագետերը: