«Էկոհաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության» հիմնադրամը, Տեղական ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (ALDA) աջակցությամբ և Եվրոպական Միության տրամադրած միջոցներով, «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքների տեղական զարգացման գործում» ծրագրի շրջանակներում նախանշված աշխատանքների կարիքների համար հայտարարում է հետևյալ ապրանքների և ծառայությունների գնումների բաց մրցույթ.
Գնանշման հարցմանը մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են լրացնել կից ձևաթուղթը (գնանշման հարցում (word, PDF) և վերջիններիս էլեկտրոնային տարբերակները կնքված/ստորագրված ուղարկել info@ecohub.am էլեկտրոնային հասցեով՝ նամակի թեմայում նշելով «Գնային առաջարկ»։
Ուշադրություն. Ապրանքների գներն անհրաժեշտ է ներկայացնել առանց ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ)։
Գնային առաջարկներն ընդունվում են մինչև 25 օգոստոս 2020 ժ 23:59-ը։ Մրցույթին մասնակցելու և/կամ ձևաթղթերի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Էկոհաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության» հիմնադրամ` +37493581918 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր 9:00-18:00 ժամերին: