Գնումների բաց մրցույթ. ցուցանակներ, արահետների գծանշում և այլն

01/10/2020

Էկոհաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի կարիքների համար հայտարարվում է հետևյալ ապրանքների և ծառայությունների գնումների բաց մրցույթ.

Տեղեկատվական ցուցանակների նախագծում և պատրաստում

Արահետների գծանշում

Գլխավոր հատակագծի խորհրդատվություն 

Գնանշման հարցմանը մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են լրացնել վերը նշված համապատասխան ակտիվ հղման մեջ պարունակվող ձևաթուղթը (գնանշման հարցում (word, PDF) և վերջիններիս էլեկտրոնային տարբերակները կնքված/ստորագրված ուղարկել aangelyan1@gmail.com էլեկտրոնային հասցեով նամակի թեմայում նշելով «Գնային առաջարկ»։

Ուշադրություն. ապրանքների գներն անհրաժեշտ է ներկայացնել առանց ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ)։

 Գնային առաջարկներն ընդունվում են մինչև 30 հոկտեմբեր 2020 ժ 23:59-ը։

Մրցույթին մասնակցելու և/կամ ձևաթղթերի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել համապատասխան էլ․հասցեին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր 9:00-18:00 ժամերին: