ԷկոՀաբ հիմնադրամը Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Ֆոնդհայթայթում և ավելին» այլընտրանքային ֆոնդհայթայթման առցանց ուսումնական ծրագիրը, որը դասախոսություններից, ուսուցողական տեսադասերից, քննարկումներից և այլ ֆորմատներից բաղկացած դինամիկ և ինտերակտիվ գործընթաց է:
Ծրագիրը նպատակ ունի․
- խթանել ֆոնդհայթայթման այլընտրանաքային մոտեցումների տարածումը Հայաստանում,
- հնարավորություն տալ հասարակական կազմակերպություններին ծանոթանալու թեմայի շուրջ լավագույն փորձին,
- նպաստել մասնակիցների շրջանում նոր կապերի և ծանոթությունների հաստատմանը,
- աջակցել մասնակիցների կողմից առաջարկված ամենակենսունակ ֆոնդհայթայթման արշավներին,
- վեր հանել և քննարկել ֆոնդհայթայթման ոլորտում առկա խնդիրները,
- ստեղծել հայալեզու ուսուցողական նյութեր թեմայի վերաբերյալ:
Նախնական օրակարգ
- Բացման միջոցառում
Եկե՛ք կիսվենք այլընտրանքային ֆոնդհայթայթման հաջողության պատմություններով - Առցանց դասախոսություն
Հաջողենք քրաուդֆանդինգ արշավները․ ինչ անել և ինչ չանել քրաուդֆանդինգի արշավ իրականացնելիս - Պանելային քննարկում
Ֆոնդհայթայթման ձախողումներ կամ խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա․ ինչ կարող ենք սովորել այլոց ձախողումներից - Առցանց դասընթաց
Ինչպես պատմել մեր պատմությունը․ վիզուալիզացիա և տպավորիչ պատմություններ պատմելու արվեստ - Քննարկում
Այլընտրանքային ֆոնդհայթայթում․ ինչու են մեր նախաձեռնությունները երբեմն հաջողվում, իսկ երբեմն՝ ոչ - Փոդքասթ
Այլընտրանքային ֆոնդհայթայթում. քրաուդֆանդինգն ու ընկերները - Տեսադաս
Ընտրել հարթակներ արշավի համար․ իսկ որտե՞ղ և ինչպե՞ս սկսենք այդ քրաուդֆանդինգ արշավը
Ծրագիրը վարելու են ոլորտի ճանաչված և փորձառու մասնագետներ:
Մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ակտիվիստական, մշակութային և մեդիա կազմակերպություններն ու խմբերը: Նախընտրությունը տրվելու է այն դիմորդներին, որոնք հաստատուն գործունեություն են ծավալում իրենց ոլորտում և նոր ուղիներ են փնտրում իրենց համայնքին ներգրավելու, իրենց ուղերձները մարդկանց հասցնելու և ֆինանսական միջոցներ ներգրավելու համար:
Ուսուցողական հանդիպումներն անցկացվելու են հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում: Իսկ մասնակիցների կողմից առաջարկված ամենից կենսունակ (մինչև 3) ֆոնդհայթայթման արշավները կստանան հավելյալ աջակցություն:
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020թ. սեպտեմբերի 22-ը ներառյալ: